Քրդական հարցի ձախողումը կարող է աղետ դառնալ Թուրքիայի համար. Աճեմօղլու

daron acemoglu Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն թուրքական «Անադոլու» գործակալության ասել է, որ քրդական հարցի լուծման գործընթացի ձախողումն ու կանգ առնելը Թուրքիայի համար կարող է դառնալ քաղաքական և տնտեսական աղետ, հաղորդում է Asbarez.com-ը:

Աճեմօղլուն ասել է, որ քրդական հարցի կարգավորման գործընթացը պետք է շարունակվի ամեն գնով։ Նա նշել է, որ Թուրքիայի համար նոր վտանգ է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

***

Հուլիսի 20-ին թուրքական Սուրուչ քաղաքում «Իսլամական պետության» ահաբեկչությունից հետո, որը խլեց 32 մարդու կյանք, Թուրքիան հարվածներ է սկսել հասցնել ինչպես «Իսլամական պետության» դիրքերին, այնպես էլ իր տարածքում և տարածքից դուրս գտնվող քրդերին, առաջին հերթին PKK-ին [Partiya Karkerên Kurdistanê, Քրդստանի աշխատավորական կուսակցություն]:

Մեկնաբանել