Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն թուրքական «Անադոլու» գործակալության ասել է, որ քրդական հարցի լուծման գործընթացի ձախողումն ու կանգ առնելը Թուրքիայի համար կարող է դառնալ քաղաքական և տնտեսական աղետ, հաղորդում է Asbarez.com-ը:
Աճեմօղլուն ասել է, որ քրդական հարցի կարգավորման գործընթացը պետք է շարունակվի ամեն գնով։ Նա նշել է, որ Թուրքիայի համար նոր վտանգ է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
***
Հուլիսի 20-ին թուրքական Սուրուչ քաղաքում «Իսլամական պետության» ահաբեկչությունից հետո, որը խլեց 32 մարդու կյանք, Թուրքիան հարվածներ է սկսել հասցնել ինչպես «Իսլամական պետության» դիրքերին, այնպես էլ իր տարածքում և տարածքից դուրս գտնվող քրդերին, առաջին հերթին PKK-ին [Partiya Karkerên Kurdistanê, Քրդստանի աշխատավորական կուսակցություն]: