Հայ երաժիշտների ելույթը Լիբանանի արվեստի փառատոնին

814745Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայ երաժիշտները օգոստոսի 8-ին ելույթ ունեցան Մերձավոր Արևելքի արվեստի հռչակավոր փառատոններից մեկին՝ Բեյթեդին:

1985-ից անցկացվող Լիբանանի ամենամյա փառատոնին իրենց ելույթներով ներկա էին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերը: Համերգը ղեկավարել է ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի հետ ելույթ է ունեցել նաև ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

Համերգը բացվել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից հատվածով և շարունակվել Բրամսի Ջութակի համերգով: Համերգի ընթացքում հնչել է նաև Մոցարտի «Ռեքվիեմը»` սոպրանո Իրինա Զաքյանի, տենոր Պերճ Քարազյանի, մեցցոր սոպրանո Նարինե Անանիկյանի և բարիտոն Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի մասնակցությամբ:

Երեկոյին մասնակցել է մոտ 3000 հանդիսատես: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի հաղորդմամբ՝ բեմական դիզայնում օգտագործվել է Հայոց Ցեղասպանության հարումամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:

Մեկնաբանել