Չենք կարող Քեսապը մոռանալ՝ մեր փոքրիկ հայրենիքը

Համահայկական վեցերորդ խաղերին մասնակցելու համար Քեսապից էլ են մարզիկներ ժամանել Հայաստան: Նրանք տասնութ հոգանոց թիմով հանդես եկան տարբեր մարզաձևերում։ Քեսապցի մարզիկներից մի քանիսի համար սա առաջին այցելությունն էր Հայաստան։