Թուրք դատախազների մասին ԱԱԾ-ն տեղեկություն չունի

nkarԹուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը օգոստոսի 11-ին տեղեկություն էր տարածել, թե թուրք պաշտոնանկ արված դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, հատելով թուրք-վրացական, այնուհետև հայ-վրացական սահմանը, փախել են Հայաստան` ձերբակալությունից խուսափելու համար: Գործակալության փոխանցմամբ այս մասին հայտնել է Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը` ավելացնելով, որ միջադեպի առնչությամբ սկսվել է նախաքննություն:

Ստամբուլի դատարանը երեկ ավելի ուշ որոշում է կայացրել ձերբակալել դատախազներին, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները 2013 թվականի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն օպերացիայի գործով դատական գործընթացում:

ՍիվիլՆեթին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից օգոստոսի 12-ի առավոտյան հայտնեցին, որ թուրք նախկին դատախազների` Հայաստան ներթափանցելու մասին առայժմ որևէ տեղեկատվության չեն տիրապետում:

Մեկնաբանել