ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն նախորդ գիշեր ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու փորձ, որոնք ձախողվել են: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է անկայուն պահել իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին:
«Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը:
Օգոստոսի 11-12 գիշեր միայն 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական զինված ուժերը արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ: