Կառավարությունը վաճառել է մարզահամերգային համալիրը

sports-concerts-complex-karen-demirchyan-auctionՀայաստանի կառավարությունը օգոստոսի 13-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել Պաշտպանության նախարարության հաշվեկռշում գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել ՆՏԱԱ Իինվեստմենտ Գրուպ ՍՊԸ–ին։Գույքը վաճառվել է ընդամենը 20 օր առաջ ստեղծված կազմակերպությանը 30մլն ԱՄՆ դոլարով: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստի ընթացքում ներկայացրել է նախատեսված ծրագիրը. «Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել չորս տարվա ընթացքում և ստեղծել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև կապահովվի 250 նոր աշխատատեղի ստեղծում»,- ասաց նախարարը:

Screen Shot 2015-08-13 at 18.02.37 Համաձայն ՀՀ պետական ռեգիստրի էլեկտրոնային համակրգի կազմակերպությունը գրանցվել է 2015թ. հուլիսի 20-ին:

Գնորդը պարտավորվել է վեց ամիս ժամկետով ապահովել Մարզահամերգային համալիրի 99 աշխատիկցների աշխատանքային պայմանագրերը՝ առնվազն նվազագույն աշխատավարձի պայմանով:Որոշման մասին Կառավարության կայքում տեղադրված տեքստը ներկայացնում ենք ստորև.ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել և օտարել: Սահմանվել է, որ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Գնորդը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊՆ-ն է, որը պարտավոր է առնվազն վեց ամիս ժամկետով և առնվազն 55 հազար ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել մարզահամերգային համալիրում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել ՀՀ կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը, համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծեռնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում: Նաև հավանություն է տրվել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ ներդրումային ծրագրին: Այս ընկերությունը նպատակ ունի մարզահամերգային համալիրի ձեռքբերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր նկարագիրը հետևյալն է. նորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում, ընդհանուր ծախսը՝ ներդրումների չափը, գերազանցելու է 100 մլն ԱՄՆ դոլարը: Կստեղծվի առնվազն 250 աշխատատեղ:
***
2014թ. օգոստոսի 21-ի նիստում որոշում էր ընդունել բյուջեին ունեցած պարտքի դիմաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնել պաշտպանության նախարարությանը` «Գույք` պարտքի դիմաց» կառավարության միջոցառումների շրջանակում:Մարզահամերգային համալիրը մինչ այդ յոթ անգամ աճուրդի էր հանվել` յուրաքանչյուր անգամ 10% ավելի ցածր գնով, սակայն այդպես էլ չէր վաճառվել: ՍիվիլՆեթն ավելի վաղ գրել էր, որ համալիրը աճուրդի է հանվել կառավարության գաղտնի որոշումների հետևանքով։ Կառավարությունը համալիրին 2012թ. գաղտնի որոշմամբ տրամադրած է եղել մոտ 23 մլն դոլարի բյուջետային վարկ՝ գիտակցելով, որ ընկերությունն այն չի կարողանալու մարել։