«Հրազդան» մարզադաշտն ու տոնավաճառը սնանկ են ճանաչվել. «Ազատություն»

Ashot AghababyanՀանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը դատարանի որոշմամբ սնանկ են ճանաչվել, հաղորդում է Azatutyun.am-ը: Վերջինիս հետ զրույցում պատգամավորն ասել է, որ դատարան են դիմել իր աշխատողները, քանի որ մի քանի ամիս չի կարողացել աշխատավարձ տալ։

Ամիսներ առաջ հարկային ծառայությունը Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում ստուգումներ իրականացրեց և մոտ 60 միլիոն դրամով տուգանեց հարկային պարտավորություններից խուսափելու համար։

«Բարգավաճ Հայաստան»-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ վերջերս բացեց «Առինջ մոլ»-ը, որից հետո Աղաբաբյանին պատկանող տոնավաճառից շատ առևտրականներ տեղափոխվեցին Ծառուկյանի տոնավաճառ, քանի որ այնտեղ տարածքն անվճար էր հատկացվում։ Արդյունքում պատգամավորի եկամուտը շեշտակի նվազեց։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել