Բողոքի ակցիա Ազատության հրապարակում, կա մեկ բերման ենթարկված

PHOTO_LandscapeELՕգոստոսի 20-ին նախագահական նստավայրի մոտակայքից բերման է ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Ըստ նախաձեռնության մամուլի հաղորդագրության՝ Սաֆարյանը մասնակցում էր «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական նախաձեռնության կազմակերպած ակցիային, որի նպատակն էր բողոք հայտնել ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գևորգյանին օրեր առաջ իր քաղաքացիական գործունեության համար դարանակալելու և ծեծի ենթարկելու փաստի դեմ:

Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրին ոստիկանությունից, Գևորգ Սաֆարյանը վարչական բերման է ենթարկվել՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182-րդ հոդվածի համաձայն: Ոստիկանությունից նաև ասացին, որ կազմվելու է արձանագրություն, և Սաֆարյանը բաց է թողնվելու:

Ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանը «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներից է: Նախաձեռնության տարածած տեղեկատվության համաձայն՝ Համահայկական խաղերի ընթացքում Սյուզին թռուցիկներ է բաժանել սփյուռքահայ երիտասարդներին, որից հետո` օգոստոսի 14-ին, նրան ծեծի են ենթարկել երկու երիտասարդ և փախուստի դիմել: