Վրաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է երեք հայ

Car4Օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է երեք ՀՀ քաղաքացի, երեքը ստացել վնասվածքներ:

Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, օգոստոսի 20-ին՝ ժամը 19.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչից տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ-ի աշխատակցի հետ, որը տեղեկացրել է, որ ժամը 14.37-ի սահմաններում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. կա 3 զոհ, 3 տուժած, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 31 շենքի բնակիչ՝ 1985թ. ծնված Հ. Հ.-ին:

Ըստ ՏԿԱԻՆ հաղորդագրության՝ ժամը 23.26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել են տվյալներ զոհերի մասին: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Մեկնաբանել