Դրամը ռիսկի գոտում է, կանխատեսում է Bloomberg-ը

dram-money-pogh-11-copy1Bloomberg գործակալության փորձագետները կարծում են, որ չինական յուանի արժեզրկումը շղթայական ռեակցիա է առաջացրել, որի հետևանքով Ռուսաստանի Դաշնության հարևան երկրների ազգային արժույթները հայտնվել են ռիսկի գոտում:

«Ռուսական ռուբլու շարունակական թուլացումը այդ երկրների համար անբարենպաստ պայմաններ է ստեղծում Ռուսաստանի հետ առևտրում»,- նշում է գործակալությունը:

Ռիսկի գոտում հայտնված արժույթների թվում Bloomberg-ը նշում է նաև հայկական դրամը և շեշտում, որ վերջին 12 ամիսներին դրամն արժեզրկվել է 15 տոկոսով:

Ղազախական տենգեի անկումը կարող է նաև հանգեցնել Տաջիկստանի և Թուրքմենստանի ազգային արժույթների արժեզրկմանը:

Ղազախական տենգեին հետևել է ղրղզական սոմը

Օգոստոսի 20-ին Ղազախստանի ազգային արժույթ տենգեից հետո Ղրղզստանի ազգային տարադրամ սոմը նույնպես անկում է ապրել դոլարի նկատմամբ՝ հասնելով հանրապետության ամբողջ պատմության ընթացքում իր նվազագույն արժեքին, հաղորդում է TASS գործակալությունը:

Հանրապետության գլխավոր ֆինանսական կարգավորիչը ազգաբնակչությանը կոչ է արել խուճապի չմատնվել, քանի որ մոտ ապագայում արժութային շուկայում իրավիճակը կկայունանա և շուտով դոլարը կսկսի էժանանալ: Ղրղզստանի Ազգային բանկի փոխնախագահ Նուրբեկ Ժենիշը կարծիք է հայտնել, որ սոմի արժեզրկման համար օբյեկտիվ նախադրյալներ չկան:

Նրա կարծիքով՝ սոմի արժեզրկման վրա ազդել է Ղազախստանի որոշումը՝ փոխել դրամային քաղաքականությունը [օգոստոսի 20-ին Ղազախստանի Կենտրոնական բանկի որոշմամբ՝ ազգային տարադրամ տենգեն անցել էր լողացող ռեժիմի – ՍիվիլՆեթ], ինչի արդյունքում տենգեն դոլարի նկատմամբ մեկ օրում էժանացել է 35 տոկոսով, ինչը խուճապ է առաջացրել երկրում:

Մեկնաբանել