Տարեց քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Police Stand UPՀանրապետության հրապարակում օգոստոսի 21-ին տեղի ունեցած «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ժամանակ մասնակիցներից մեկին հարվածած ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն. այս մասին ՍիվիլՆեթին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

***

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հրավիրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Ոստիկանների հետ բախումների արդյունքում մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել. նրանք ավելի ուշ բաց են թողնվել: Երեկվանից լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում է հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանը ապտակում է ակցիայի տարեց մի մասնակցի:

Ոստիկանների կոպիտ վարքագիծը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: