ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի ընդդիմություն կամ «խե՜ղճ» ՀՀԿ

ՀՀԿ-ն չգիտի գլխի գալիքը՝ Սերժ Սարգսյանն ազատվում է իրենից։ Աշոտ Աղաբաբյանի սնանկացումն այդ մասին է։ ՀՀԿ-ն չգիտի գլխի գալիքը՝ Սերժ Սարգսյանն ազատվում է իրենից։ Աշոտ Աղաբաբյանի սնանկացումն այդ մասին է։

ՀՀԿ-ն չգիտի գլխի գալիքը՝ Սերժ Սարգսյանն ազատվում է իրենից։ Աշոտ Աղաբաբյանի սնանկացումն այդ մասին է։ Սեքսուալ սկանդալն այդ մասին է։ Այսպիսի բաներ մենք դեռ շատ կլսենք։ Տեսեք, թե ինչպես է հոխորտում Աշոտ Աղաբաբյանը՝ 5 պակաս ընդդիմություն է։ Հովիկ Աբրահամյանի թիմը պետք է հեռանա։ Հեռացողների մեջ է նաև Գալուստ Սահակյանը, կուսակցության այն հատվածը, որն այսպես ասած, նժդեհական գաղափարախոսության ձայնն է։

Այս ՀՀԿ-ն ապրում է իր վերջին ամիսները։ Սակայն կխռխռա, քանի որ դեռ գործ ունի անելու իր վերջին շնչում։ Ինքը պետք է ապահովի Սերժ Սարգսյանի իշխանության հավերժությունը և ասպարեզից հեռանա։ Կուսակցության ղեկավարը հենց այնպես չի հայտարարում, որ հրաժարվում է նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի աթոռներից, բայց պահում է ՀՀԿ ղեկավարի աթոռը։ Էս աթոռը էն պատրանքն է, որ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը միասնական են։ Այս օրերից սկսած Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ընդդիմությունն է։ Այնպես չէ, որ գործող ՀՀԿ-ականների մեծ մասը խանգարում է այդ մարդուն։ Նրանք պարզապես ավելորդ բերան են, հանրաքվեն բարով-խերով կանեն ու կլքեն դաշտը։ Քանի՞ այդպիսի քվեարկություն է կեղծել Աշոտ Աղաբաբյանը։ Կկեղծի ևս մեկը, ի՞նչ է պատահել։ Ընդդիմանալու որևէ տարբերա՚կ ունի՞։ Ոչ, որովհետև կորցնելու բան շատ կա։ Սերժ Սարգսյանը հո գիտի, որ չկա մի ՀՀԿ-ական, որն իր գյուղում կամ քաղաքում քվե ունի, եթե նա փող չունի տալու։ Ավելին, չկա մի ՀՀԿ-ական, որը քվե ունի։ Հետևաբար հանրաքվեն կեղծվելու է այնպիսի ծավալներով, որ 2008-ի նախագահի ընտրություններն իրենց մարտի 1-ով թվալու են Շվեդիայի խորհրդարանի ընտրություններ։ Իսկ ո՞վ պետք է այդ կեղծիքն անի՝ բնականաբար, ոչ երիտՀՀԿ-ն։ Որովհետև սրանք պետք է ասպարեզ գան ամպոտ ոտքերով։ Կեղծելու են հենց հները, որպեսզի եթե պատժվելու խնդիր դրվի, պատժվեն հենց նրանք։

Սերժ Սարգսյանն սկսում է բիզնեսի վերաբաշխումը կամ ավելի ճիշտ փողերի կենտրոնացումը։ Չափազանց շատ մարդ հենց այնպես փող ունի։ Այդ կուսակցությանը պետք է բացատրվի, որ եթե մնար Սահմանադրության գործող տարբերակը, ինքը՝ կուսակցությունը, կկարողանար վերարտադրվել 2018-ին, քանի որ ով էլ գար ՀՀԿ-ից, ասպարեզից հենց Սերժ Սարգսյանի հետքն էր մաքրելու, ոչ թե կուսակցության։ Այսօր էս մարդը ոչ միայն բուրգի գլխում է, այլև ուզում է լինել ամբողջ բուրգը։ Հովիկ Աբրահամյանը լուրջ խոչընդոտ է։ Եվ որպես պակաս կիրթ մարդ դժվարությամբ է ընկալում Սերժ Սարգսյանից եկող սպառնալիքը։ Եվ դառնում է ավելի ու ավելի քիչ սպառնալիք։ Դաշնակցությունը, դիցուք, գիտի, որ ինքը Սերժ Սարգսյանի «պոչից» պիտի բռնի։ Որովհետև ՀՀԿ-ն նոր Սահմանադրության հետ կապ չունի, դա իրեն չի վերաբերում։ Երբ ՀՅԴ-ն խոսում է համակարգային փոփոխություններից, հենց դա էլ նկատի ունի՝ այս երկրի խնդիրը ՀՀԿ-ն է, ոչ թե նրա առաջնորդը։ Որպեսզի ՀՀԿ-ն «սնվի» իր հզորության գիտակցությամբ, գլխի չընկնի, որ ինքը զոհ է այս «բարեփոխումներում»։ Իսկ Դաշնակցությունը, մեղմ ասած, ճիշտ չէ, Կարծես մինչև ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանը չկար, կարծես ՀՀԿ-ն պաշտոնանկ արեց Լևոն Տեր-Պետրոսյանին, կարծես ՀՀԿ-ից անկախ չէր Ռոբերտ Քոչարյանը, որի «կուսակցությունը» ժողովուրդն էր, և կարծես Քոչարյանը չբերեց և նախագահի աթոռին դրեց Սերժ Սարգսյանին, ոչ թե ՀՀԿ-ն։ Այս ընթացքում ՀՀԿ-ն պիտի ձգտեր դառնալ կուսակցություն և ամեն ինչ աներ, որ մյուսները նույնպես դառնային այդպիսին, այսինքն, պիտի ավելի շուտ անցներ կառավարման խորհրդարանական համակարգի։ Այլապես, ռոմանտիկ Շարմազանովի այն միտքը, որ առաջիկա տարիներին Մելիք-Ադամյանով է անցնում որևէ մեկի նախագահ կամ վարչապետ դառնալու ճանապարհը, ավտորիտարիզմի մեջ թաթախված, բայց ավտորիտարիզմից գաղափար չունեցող մարդու միտք է։

Եթե Սերժ Սարգսյանը, ասենք, հետսթրեսային գրասենյակ բացեր Ավանի հոգեբուժարանում, նախագահ կամ վարչապետ դառնալու ճանապարհն այնտեղով կանցներ։ Այս ամենի հետ կուսակցությունը կապ չունի, ամբողջ վերնախավը կձգտեր իր փոքրիկ անկյունն ունենալ հոգեբուժարանում, հարկ եղած դեպքում կձևանար հոգեկան հիվանդ։ Այլ խոսքով, կձգտեր դառնալ Սերժ Սարգսյանի մի մասը և ոչ թե գրասենյակի մի անդամը։ ՀՀԿ-ն այսօր կայացման նույնքան մեկնարկային վիճակում է, որքան, ասենք, Փաշինյանի «ինստիտուցիոնալ ընդդիմությունը»։ Որովհետև մինչև «սահմանադրական բարեփոխումներ» անելու հայտարարության օրը ինչու՞ գոնե որևէ կես ՀՀԿ-ական այդ մասին չէր խոսում, ինչու՞ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ամբողջ ՀՀԿ-ն մեկ մարդու պես հասկացավ, որ «քաղաքականությունը Ծառուկյանի խելքի բանը չէ»։

Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս է իշխանության ապակենտրոնացումից խոսում մի կուսակցություն, որը խիստ կենտրոնացված մեկ գլուխ ունի։ Ավելին, մի կուսակցություն, որը կապ չունի այդ գլխի հետ։ Չի՞ նշանակում, որ էս նոր Սահմանադրությունը, որի մասին հռչակեց Սերժ Սարգսյանը, իրեն է պետք, ոչ թե ՀՀԿ-ին։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ՀՀԿ-ականներին։ Հիմա ինչի՞ մասին է հոխորտում գործարար Աշոտ Աղաբաբյանը, որը վերջին տվյալներով «փասա փուսեն» հավաքելու մի ճամպրուկի փող էլ չունի։ Եթե Սերժ Սարգսյանն ազատ է իր կուսակցության անդամների հետ վարվել, ոնց ուզում է, ինչու՞ պիտի նա իրեն թողած մտածի նրանց ապագայի մասին։ Ուրեմն, հարգելի ՀՀԿ-ականներ, այս Սահմանադրության մեջ, հիշեք, ձերը կարող է լինել միայն ճամպրուկ ունենալու երաշխիքը։

Մեկնաբանել