Ոստիկանի կողմից տարեց տղամարդուն հարվածելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

TH_General_ProsecutorՕգոստոսի 21-ին՝ ժամը 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները վարչական իրավախախտում կատարելու համար Կենտրոնականի բաժին են բերել Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից 1948թ. ծնված Հակոբ Նազարի-Դեխնավիին, որը ժամը 20-ին հաղորդում է տվել, որ ժամը 19-ին Հանրապետության հրապարակում իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը ապտակել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ինչպես հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքը, ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

***

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հրավիրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Ոստիկանների հետ բախումների արդյունքում մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել. նրանք ավելի ուշ բաց են թողնվել: Լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում է հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանը ապտակում է ակցիայի տարեց մի մասնակցի: Ոստիկանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են

Ոստիկանների կոպիտ վարքագիծը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: