Փոխհրաձգություններում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավոր. ԼՂ ՊՆ

soldier-line-of-contact-Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Ինչպես փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

«Ըստ հավաստի աղբյուրների՝ տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավոր: ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը և վստահորեն իրականացրել իր առջև դրված մարտական խնդիրը»,- ասված է ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Մեկնաբանել