Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի վերջնական գնահատականը՝ հոկտեմբերին

veniceՎենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ նոր սահմանադրության վերջնական տարբերակի վերաբերյալ գնահատական կտա հոկտեմբերի վերջին. լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը:

Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը կտա իր նախավերջնական գնահատումը սեպտեմբերի կեսին, իսկ վերջնական գնահատականը սեղանին կդրվի հոկտեմբերի 26-28-ին:

«Այս այցի ընթացքում տպավորություններ ենք հավաքում, նոր տեղեկություններ ստանում, որոնք հաշվի են առնվելու նոր փաստաթղթում: Վերջնական գնահատականը դրվելու է սեղանին ամենաուշը հոկտեմբերի վերջին»,- ասաց Քրիստոֆ Գրաբենվարտերը:

Օգոստոսի 25-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժողովի անդամների հանդիպումը Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման թեման էր՝ ՀՀ սահմանադրական փոփոխության նախագիծը:

Մեկնաբանել