Ընտանեկան բռնությունը՝ գենդերային անհավասարության հետևանք

2015 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտանեկան բռնության 447 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ բռնության դեպքերը 2015-ին նվազել են քսանհինգով։ Այս տարի գրանցված դեպքերից 271-ի դեպքում ամուսինն է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ, 38 դեպքում՝ ծնողը զավակի, 56 դեպքում զավակը ծնողի և միայն հինգի դեպքում կինն ամուսնու նկատմամբ։