Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ վերաբերմունքն ուռճացված է

«Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա ինստիտուտ»-ի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ ինստիտուտի տնօրեն Արմեն Մազմանյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների նախագծի բովանդակային քննարկման անհրաժեշտությանը, ապա՝ խոսեց նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տված գնահատականների մասին: Մազմանյանը կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում թաքնված են ոչ այնքան դրական գնահատականներ, որքան թվում է։