Նախագահը հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ

Orinac YerkirՆախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, օգոստոսի 26-ին հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի և Արմեն Հարությունյանի հետ:

Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին:

Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մոտեցումները Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների վերաբերյալ և կարևորել ՀՀ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ ակտիվ քննարկումները:

Նույն օրը՝ ավելի վաղ, նախագահը հանդիպում էր ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցություն  և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը մերժել է նախագահականից ստացված հրավերը: Այս մասին հայտարարել էր ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: