Արտակ Բուդաղյանը կբողոքարկի «ակնհայտ անօրինական» դատավճիռը

Artak42013 թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով 120 հազար դրամով տուգանված Արտակ Բուդաղյանը մոտ ապագայում կբողոքարկի դատավճիռը. այս մասին ՍիվիլՆեթին ասաց Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:   

«Ամեն ինչ կանենք, որ փոխենք այս գործի խայտառակ ընթացքը»,- ասաց փաստաբանն ու կայացրած դատավճիռը բնորոշեց որպես «ակնհայտ անօրինական»:

***

Արտակ Բուդաղյանը մեղադրվում է սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։

2013թ. հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ նրա եղբայրը` պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ, 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանության փաստով ձերբակալվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց մեղադրանքներ էին առաջադրվելշատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Սակայն դեպքից երեք ամիս անց Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանն ազատ արձակվեցին:

Իր տան դիմաց հնչած կրակոցներից հետո` 2013թ. հունիսի 6-ին, Սուրիկ Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էրՍյունիքի մարզպետի պաշտոնից: Կառավարության 2014թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ նա կրկին նշանակվեց այդ պաշտոնում:

Դիտե՛ք Ավետիք Բուդաղյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի հետ հարցազրույցը: