«Ժառանգությունը» մերժեց Սերժ Սարգսյանի հրավերը

Armen-Martirosyan«Ժառանգությունը» օգոստոսի 27-ին կուսակցության վարչության նիստում որոշում է կայացրել՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը մերժելու և սահմանադրական փոփոխությունների շուրջ խորհրդակցությանը չմասնակցելու վերաբերյալ. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ է մերժվել հրավերը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեր առաջարկները՝ բովանդակային մասով, չեն ընդունվել, հետևաբար որոշվել է չգնալ»:

Օգոստոսի 26-ից Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորհրդակցություններ է սկսել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

Նախագահը հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը մերժել է նախագահականից ստացված հրավերը:

Մեկնաբանել