Նախագահը հանդիպում է ունեցել Հայոց համազգային շարժման ներկայացուցիչների հետ

PNAMՆախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, այդ գործընթացի շրջանակում Սերժ Սարսգյանն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ:

Օգոստոսի 26-ից Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորհրդակցություններ է սկսել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

Նախագահը հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայ Ազգային Կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները մերժել են նախագահականից ստացված հրավերը:

Մեկնաբանել