Նախագահը հանդիպել է «Ազատ դեմոկրատների» և Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչների հետ

FD2Օգոստոսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, հանդիպում է ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի և Հովհաննես Ղազարյանի հետ:

Նույն օրը նախագահի նստավայրում կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանի, Լուսինե Թումյանի և Սարգիս Ղանթարջյանի հետ:

ՔԴՄ

 

Նախագահը հանդիպումներ է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» , Հայոց համազգային շարժում կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայ Ազգային Կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները մերժել են նախագահականից ստացված հրավերը: