Չինական շուկայի անկումն ու հետևանքներն աշխարհում

Աշխարհի երկրորդ խոշոր զարգացած տնտեսություն ունեցող երկիրը՝ Չինաստանը, տարիներ շարունակ կայուն տնտեսական աճ է գրանցում, ինչը շատ ներդրողների խթանել է մտնել այդ երկրի շուկա:150826 Shanghai Composite Meltdown 650 b

Սակայն վերջին տարիների տնտեսական աճի դանդաղումը խնդրահարույց դարձավ, իսկ ջանքերը, որ ուղղված էին շուկայի կայունացմանը, չաշխատեցին: Հուլիսի սկզբում շուկայում ազատ անկում գրանցվեց:

Չինաստանի կառավարությունը խուճապի մատնվեց: Իշխանությունները քայլեր ձեռնարկեցին բաժնետոմսերի գները կայունացնելու ուղղությամբ, մասնավորապես՝

1. Կենտրոնական բանկը Չինաստանի արժեթղթերի ֆինանսական կորպորացիային ավելի շատ կանխիկ հատկացրեց:2. Առաջնային հասարակական առաջարկները կասեցվեցին, որպեսզի նոր թողարկված բաժնետոմսերը կապիտալի համար չմրցեին շուկայում արդեն առկա մասնակիցների հետ:3. Ձեռնարկությունների այն բաժնետերերին, որոնք ունեին 5 տոկոսից ավելի բաժնեմաս, ինչպես նաև ղեկավարներին ու խորհրդի անդամներին արգելված էր իրենց բաժնեմասերը վաճառել 6 ամսվա ընթացքում:4. Չինաստանի արժեթղթերի կարգավորիչը հրահանգել էր ընկերություններին կա’մ գնել իրենց բաժնեմասերը, կա’մ իրենց ղեկավարներին ու աշխատակիցներին խրախուսել այդպես անել:5. Չինաստանի ժողովրդական բանկը կրճատեց մեկ տարվա վարկավորման և ավանդների տոկոսադրույքները՝ յուրաքանչյուրը 25 տոկոսային կետով՝ հասցնելով դրանք համապատասխանաբար 4.6 տոկոսի և 1.75 տոկոսի:

Ամեն ինչ սկսվեց հանկարծակի և անվտանգ կերպով ՝ չինական շուկայում անկմամբ, ինչը ստացավ «Սև երկուշաբթի» անվանումը:

Անկումը տարածվեց նաև Ասիայի վրա, որի հետևանքով ամերիկյան շուկաները նույնպես ցնցում ապրեցին: Այս գործընթացը սկսեց թափ հավաքել: Եվ այժմ այն բավական անհանգստացնող է:Ահա թե ինչ կատարվեց մեկ օրում.

Չինաստանի Shanghai composite ինդեքսը նվազեց 8.5 տոկոսով և գրանցեց 2007-ից ի վեր ամենաարագ վաճառքը.150826 Shanghai Composite Meltdown 650 a

ԱՄՆ-ի բաժնետոմսների շուկայում նույնպես տեղի ունեցավ վերջին չորս տարիների ամենաարագ վաճառքը: Իսկ Dow Jones ինդեքսը նվազեց 588 կետով:

Լոնդոնում մոտ 74 միլիարդ ֆունտ ստերլինգ դուրս գրվեց FTSE 100 index-ի արժեքից, որ կազմակերպել էին հանքարդյունաբերության հսկաները:

Եվրոպական արժեթղթերի շուկաները կրեցին 2011-ից ի վեր իրենց ամենավատ առևտրային օրերը:

Արագ վաճառք սկսվեց նաև Ասիայում, որից ավստրալական շուկաները կրեցին 2009-ից ի վեր իրենց ամենամեծ անկումը, իսկ ճապոնական Nikkei ինդեքսը նվազեց 4 տոկոսով:

Ապրանքների շուկայում նույնպես գների անկում գրանցվեց. նավթի գինն ընկավ 6 տոկոսով, պլատինինը՝ 3.5 տոկոսով:

Երկուշաբթի համաշխարհային շուկայի անկմանը հաջորդեց արժույթների արժեզրկումը: ԱՄՆ դոլարը խոշոր արժույթների համեմատ արժեզրկվեց 1.6 տոկոսով:

Երկուշաբթին հատկապես «սև» էր ռուսական ռուբլու համար, որը պատմական անկում գրանցեց:Իսկ ռուս վերլուծաբանները լավատեսորեն տրամադրված չեն փոփոխությունների վերաբերյալ, քանի դեռ նավթի գները ցածր են մնում:

Բրիտանական Գարդիան պարբերականի վերլուծաբանների կարծիքով ռուսական ռուբլու արժեզրկումը վտանգ է ներկայացնում այն երկրների համար, որոնց տնտեսությունները մեծապես կախված են Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանում աշխատող այդ երկրների քաղաքացիները միլիարդավոր դոլարներ են ուղարկում տուն:

Մեկնաբանել