Արփինե Հովհաննիսյանին ԱԺ-ում փոխարինեց Կարեն Բեքարյանը

Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցությունում Արփինե Հովհաննիսյանին պաշտոնապես փոխարինեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանը:

Սեպտեմբերի 15-ին մեկնարկած ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի մեկնարկին այս մասին հայտարարեց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ում պատգամավորական մանդատը թափուր էր մնացել Արփինե Հովհաննիսյանի` արդարադատության նախարար նշանակվելուց հետո: Կարեն Բեքարյանը ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն էր:

Մեկնաբանել