«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանից, վերջինս էլ դրական է արձագանքել Մարտիրոսյանի խնդրանքին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ APA գործակալության՝ Վահան Մարտիրոսյանը Հայաստանից փախել է Ադրբեջան՝ իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ, իր պնդմամբ, «ընդդիմադիր գործունեության համար հետապնդվում է ՀՀ պետական մարմինների կողմից»: Վահան Մարտիրոսյանին ապաստանի տրամադրումը կազմակերպվել է ադրբեջանցի իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուի միջամտությամբ, հաղորդում է APA-ն:
Haqqin.az կայքը գրում է, որ սեպտեմբերի 18-ին Բաքվում կկայանա Վահան Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը: