ՍիվիլՆեթի 4-րդ տարեդարձին ՍիվիլՆեթի աշխատակիցները պատմում են իրենց աշխատանքի մասին:
-
Ջալալ Հարությունյանի պաշտպանները կվիճարկեն դատավճիռը
Հայկ Ղազարյան «Մենք համաձայն չենք մեղադրական վերդիկտի հետ և այն բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանում: Մենք նաև վիճարկելու ենք պատժի խստությունը: Մեր դիրքորոշումն է, որ մեղադրական վերդիկտը չէր կարող կայացվել, իսկ եթե կայացվել է, ապա պատիժը չպետք է լիներ այդքան խիստ։ Իհարկե, մեր հիմնական խնդիրը մեղադրական վերդիկտի վիճարկումն է»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը։ Այսօր Սյունիքի մարզի դատարանն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5,5 տարվա ազատազրկման։ Երեկ՝ փետրվարի 6-ին, Սյունիքի մարզի դատարանում դատախազը վեց տարի պահանջեց ՑՕՐ-ի «Դ-20 դիվիզիոնի» գործով մեղադրվող Ջալալ Հարությունյանի համար։ Ավելի վաղ՝ հունվարի 15-ին, Սյունիքի մարզի դատարանի […]
-
Փաշինյանը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի
Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հաղորդմանն անդրադառնում է երեք թեմայի՝ Ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը շվեյցարահայերի հետ հանդիպմանը; Հայաստանում մեդիայի առաջ ծառացող խնդիրներին և հայկական Team Telecom-ի կողմից իռլանդական բջջային կապի օպերատորի ձեռքբերմանը։
-
ԱՄՆ-ը մոտ ապագայում չի պատրաստվում պատերազմել Իրանի դեմ. Սերգեյ Մելքոնյան
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատրաստվում է տնօրինել Գազան՝ ավերակները վերածելով Մերձավոր Արևելքի Ռիվիերայի (բարեկեցիկ շրջանի – խմբ.), իսկ Գազայի բնակչությանը (շուրջ 2 միլիոն) տեղավորել Հորդանանում և Եգիպտոսում։ Այս հայտարարությունը միջազգային քննարկումների առիթ է տվել և որակվել «էթնիկ զտման» փորձ։ Թրամփի հայտարարության հետքերով ՍիվիլՆեթը զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի հետ՝ պարզելու Իսրայելի հնարավոր քայլերը, ինչպես նաև խոսելու տարածաշրջանային հարթությունում Իրանի դիրքերի մասին։ Մելքոնյանը Թրամփի հայտարարությունները ռադիկալ է որակում և նկատում, որ նման մոտեցումներ Իսրայելում նախկինում գոյություն են ունեցել։ Այս բնույթի քննարկումները ակտիվացել են 2023-ի հոկտեմբերից […]
-
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման
Այսօր՝ փետրվարի 7-ին, Սյունիքի մարզի դատարանն Արցախի պաշտպանության բանակի նախկին նախարար Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5 տարի և 6 ամիս ազատազրկման։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։ Երեկ փետրվարի 6-ին, Սյունիքի մարզի դատարանում դատախազը 6 տարի պահանջեց «ՑՕՐ»-ի «Դ-20 դիվիզիոնի» գործով մեղադրվող՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի համար։ Հունվարի 15-ին Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գարիկ Աբելյանն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք։ Այսօր չհաջողվեց կապվել Ջալալ Հարությունյանի պաշտպանների հետ։ Ավելի […]
-
Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանի զարգացումները
Փետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները մամուլի համար կարճ հայտարարություններ են արել: Արարատ Միրզոյան-«Շնորհակալ եմ, հարգելի՛ նախարար, այսօր առավոտյան մեր ունեցած լավ և բովանդակալից զրույցի համար: Դուք ունեք իմ հրավերն այցելելու իմ երկիր՝ Հայաստան, Ձեզ հարմար ցանկացած ժամանակ: Հայաստանի կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր երկիրը շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Բացի այդ, Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը մեր երկրի զարգացման օրակարգին: Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան […]
-
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 8 աշխատակցի հեռացրել են աշխատանքից
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 8 աշխատակցի հեռացրել են աշխատանքից։ Այս մասին հայտնում են ԶՊՄԿ-ի մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Ընկերությունը հրապարակել է աշխատանքից ազատվածների անունները՝ Մարգարյան Շավարշ Հովհաննեսի Արշակյան Կարեն Մարութի Մխիթարյան Վահե Սամվելի Բաբաջանյան Գոռ Վրեժի Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի Անդրեասյան Կարեն Արկադիի Աթայան Տիգրան Արշամի «Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ», – ասված է […]
-
Ութ օր՝ գործադուլ. Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը չի սկսում աշխատանքը
Ութ օր է՝ շարունակվում է Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը. պահանջը աշխատավարձերի բարձրացումն է, բայց ընկերությունն անիրատեսական է համարում 50 տոկոսի չափով աշխատավարձի բարձրացումը։ Գործադուլի պատճառով կոմբինատի արտադրական գործընթացը կանգնած է։
-
Սոցցանցերում տարածվող «ավանդական» միջոցները չեն բուժում շաքարախտը կամ հոդացավերը
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցցանցերի հայկական տիրությում լայնորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում առաջարկվում են տարբեր հիվանդությունների բուժման «բնական» և «ժողովրդական» մեթոդներ։ Տեսանյութերից մեկում, որն ունի ավելի քան 240,000 դիտում և շուրջ 1,500 հավանում, առաջարկվում է շաքարային դիաբետը «կառավարել» դարչինի, լիմոնի և ջրի խառնուրդի միջոցով։ Մեկ այլ տեսանյութում, որը նույնպես հավաքել է հարյուր հազարավոր դիտումներ, նշվում է, թե հոդացավերից կարելի է ազատվել «բրնձաջրի» օգնությամբ։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս տեսանյութերում ներկայացված պնդումները և պարզել, որ դրանք չունեն բավարար գիտական հիմնավորում և կարող են վտանգավոր լինել առողջության համար։ Ինչ են խոստանում տեսանյութերում Տեսանյութերի հեղինակը, որը ներկայանում է որպես «Սուվար Շերդիփ Սուվարյան», իր էջում նշում […]