Հալեպում չորս հայ է վիրավորվել

Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը սեպտեմբերի 21-ին ենթարկվել է հրթիռակոծման:

Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, կեսօրից հետո հինգ րոպեի ընթացքում ավելի քան տասը հրթիռ է ընկել տարբեր թաղամասերի վրա:

Հրթիռակոծումների հետևանքով վիրավորվել է չորս հայ` Կարո Աշճյանը, Եղիա Փիլավճյանը, Ժագլին Ասեյանը և Ներսես Թաթոյանը: Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ:

***

Սիրիայում 2011 թ-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 210 հազ. մարդ: Սիրիացի փախստականների թիվը, ՄԱԿ-ի տվյալներով, այս տարվա հուլիս ամսվա դրությամբ կազմել է ավելի քան չորս մլն մարդ:

Բազմաթիվ սիրիահայեր պատերազմի հետևանքով ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:

2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:

Մեկնաբանել