Սեպտեմբերի 21-ին Երևանում կայացավ «Գրական տապան» միջազգային փառատոնի բացումը: Այս տարի այնն արդեն երկրորդ անգամ է տարբեր երկրներից հրավիրում գրողների ու թարգմանիչների՝ շփվելու, ճանաչելու ու բացահայտելու միմյանց ու Հայաստանը:
-
Ապրիլի 1-ից զինապարտ քաղաքացիների ծանուցումները կիրականացվեն նոր ընթացակարգով
Ապրիլի 1-ից զինապարտ քաղաքացիների ծանուցումները կիրականացվեն նոր ընթացակարգով, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նախ քաղաքացուն կուղարկվի ծանուցում, որը հասանելի կլինի ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։ Կայքի «անհատական ծանուցումներ» բաժնում անհրաժեշտ է նույնականանալ «Ես եմ» թվային հարթակի միջոցով և ստուգել ծանուցման առկայությունը։ Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չծանոթանա ծանուցմանը, ապա «Հայփոստ» ազգային օպերատորի միջոցով կուղարկվի դրա թղթային տարբերակը քաղաքացու հաշվառման հասցեին։ Եթե այս եղանակով նույնպես հնարավոր չլինի ծանուցել, ապա այն կհրապարակվի azdarar.am կայքում՝ «պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումների» բաժնում, որտեղ քաղաքացին կարող է գտնել իրեն առնչվող տեղեկատվությունը։ Այս դեպքում ծանուցումը կհամարվի պատշաճ իրականացված 10-րդ օրը։ Զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում օրենքով նախատեսված կարգով քաղաքացին […]
-
Թեղի՞, թե՞ հուդայածառ. Երևանն ամռան տապը կդիմավորի առանց ստվերի
Թեղիները փոխարինել հուդայածառերո՞վ, թե՞ ոչ։ Երևանում մեկ տարի առաջ սկսված ծառերի փոխարինումը շարունակվեց նաև այս տարի, մարդկանց բողոքները՝ ևս։ Մարտի 20-ից քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունը Թումանյան փողոցում հեռացրեց՝ ինչպես իրենք են ասում՝ կենսունակությունը կորցրած 80 ծառ ու փոխարենը տնկեց 95-ը. ևս 34-ը դեռ կտնկվի։ Կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանը պնդում է՝ հեռացնում են միայն անառողջ ու ծեր ծառերը։ Քաղաքացիները շարունակում են պնդել, որ նաև առողջներն են հեռացվում։
-
ԱԺ նախագահը սխալվում է. ՀԱՊԿ երկրները սպառազինություն գնո՛ւմ են այլ
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի իշխանության հաջողություններին, պնդել է, թե աննախադեպ երևույթ է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս որևէ երկիր զենք վաճառի կամ փոխանցի ՀԱՊԿ անդամին։ «Մենք պատերազմից հետո մաքսիմալ ամեն ինչ արել ենք։ […] Ամենահաջողված ոլորտը մեր մոտ միջազգայինն ա։ Աննախադեպ բան ա, որ ՀԱՊԿ երկիր անդամին որևէ այլ երկիր, որը որ ՀԱՊԿ-ից դուրս է, ասենք մի հատիկ փամփուշտ վաճառի կամ փոխանցի։ Դուք հասկանո՞ւմ եք դա ինչ քաղաքական մեսիջ ա»,- հայտարարել է Սիմոնյանը։ Իրականում, ՀԱՊԿ մյուս անդամ երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանն ինչպես նախկինում, այնպես […]
-
ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել տրանսպորտային միջոցների մասերի գողության համար պատիժը
Ներքին գործերի նախարարությունը շրջանառել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է խստացնել տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության համար նախատեսված պատիժը։ Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության՝ մարտի 27-ի նիստում։ Նախարարությունն առաջարկում է այդ հանցատեսակը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք՝ ներկայիս՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։ Ըստ նախագծի՝ այս փոփոխությունը կծառայի որպես զսպող մեխանիզմ՝ այս տեսակի հանցագործությունների աճը կանխելու համար։ ՆԳՆ-ի տվյալներով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին շրջանում աճել են ավտոմեքենաներից մասերի և սարքավորումների գողության դեպքերը։ Գերատեսչությունը դա պայմանավորում է տրանսպորտային միջոցների թվի ավելացմամբ և այն հանգամանքով, որ նման գողությունները դյուրին են, իսկ պատիժը՝ համեմատաբար մեղմ։ Ներկայումս նման […]
-
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
Ազգային ժողովը կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին, այժմ՝ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի (65 կողմ, 2 դեմ) և Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ (67 կողմ) հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ Գլխավոր դատախազի միջնորդությանը։ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Աղազարյանը չի ընդունում իր մեղքը։Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեղադրվում է երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքները ապօրինաբար օտարելու և փողերի լվացման մեջ։ Տարոն Մարգարյանն այսօր չի ներկայացել ԱԺ նիստին։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Մարգարյանի անունից լրագրողներին հայտնել է, որ նա չի ընդունում իր մեղքը։ ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել ու չեն մասնակցել […]
-
Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը ձերբակալվել է
«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը ձերբակալվել է։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը։ «Կալանման նպատակով Գրիգորյանի նկատմամբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել»,- լրագրողներին ասել է Կարեն Գրիգորյանի փաստաբասն Արսեն Բաբայանը։ Կարեն Գրիգորյանն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին է։ Մարինե Օհանջանյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում։ Երկու դաշինքներից էլ ձերբակալվածներ կան: Մարտի 27-ի առավոտյան քննիչները խուզարկություն էին սկսել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։ Տեղեկությունն ուղիղ եթերում հայտնել է դաշինքի առաջնորդ Անդրանիկ […]
-
Մելիքբեկյանն ՈւԵՖԱ-ում պաշտոնի է հավակնում, ֆուտբոլային երկրպագուները՝ հիշեցնում նրա ձախողումների
Հնարավոր է ծայրահեղ քայլերի դիմենք, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ չդառնա։ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ֆուտբոլասերների «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը։ «Ապրիլի 3-ին Բելգրադում տեղի է ունենալու ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրություններ, որին մասնակցելու են ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների ասոցացիաները։ Այս պահին կա 11 թեկնածու` 7 տեղի համար, 4 տարի ժամկետով։ 11 թեկնածուների մեջ է մեր ֆեդերացիայի տխրահռչակ նախագահը։ Մենք հնարավոր է գնանք ծայրահեղ քայլի` նախաձեռնենք պրոցես, նրա ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ, որովհետև կա մտավախություն, և գալիս են ազդակներ, որ մեծ վերնագրեր են հայտնվելու, լոբբինգ ա գնալու հրամցնել, որ էդ շատ […]
-
Մեկ միլիարդ՝ կանաչ ապագային. Հայկ Շեկյանը` «Շտիգենի» պարտատոմսերի թողարկման մասին
«Շտիգեն» (Shtigen) ընկերությունների խումբը որոշել է ռեսուրսներ ներգրավել կապիտալի շուկայից և թողարկում է 1 մլրդ դրամի պարտատոմսեր՝ 12,75% եկամտաբերությամբ։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը պատմում է իրենց նպատակների մասին և ներկայացնում, թե ինչպես է կորպորատիվ կառավարման թափանցիկ սկզբունքների ներդրումը որոշումների կայացումը դարձնում ավելի որակյալ և կշռադատված: