Ավելի քան 450 զոհ Սաուդյան Արաբիայում՝ հաջի ժամանակ (լրացված)

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ հրմշտոցի արդյունքում զոհվել է ավելի քան 450 ուխտագնաց, 720-ը ստացել են վնասվածքներ, հաղորդում է Al Jazeera-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 300 զոհի մասին:

Հրմշտոցը տեղի է ունեցել Մեքքայից ոչ հեռու՝ Մինայում: Ներկայում դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում:

Հաջին (ուխտագնացություն) մասնակցում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Ուխտագնացության վերջին օրը ուխտավորները գնում են Մինա, որտեղ քարեր են նետում սատանային խորհրդանշող մեծ սյան ուղղությամբ:

Մեքքայում հաջի ժամանակ պարբերաբար հրմշտոցներ են տեղի ունենում. 1990թ. Մեքքայի թունելներից մեկում հրմշտոցի արդյունքում զոհվել է ավելի քան 1400 մարդ:

Այս տարվա սեպտեմբերի 12-ին Մեքքայի Ալ Հարամ մզկիթի վրա շինարարական կռունկ էր ընկել, որի հետևանքով զոհվել էր 100 մարդ:

Վերջին 9 տարիներին հաջն անցել է առանց միջադեպերի: Սաուդյան Արաբիան կատարել է նշանակալի ներդրումներ Մեքքայում և Մեդինայում անվտանգության և ենթակառուցվքածքների բարելավման նպատակով:

Մեկնաբանել