ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը Թվիթերում գրառում է արել՝ կապված սեպտեմբերի 24-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով լարվածության հետ:
«Վերսկսված բռնության դեպքերի հետ կապված համանախագահները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ և հորդորում են վերջ տալ հարձակումներին ու վրեժխնդրությանը»,- գրել է Ուորլիքը:
The Co-Chairs are in touch with officials in #Armenia and #Azerbaijan abt renewed violence urging an end to attacks and reprisals. #NKpeace
— James Warlick (@AmbJamesWarlick) September 24, 2015
Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով Տավուշի մարզի Պառավաքար գյուղում զոհվել է մեկ բնակիչ, իսկ Բերդավանում՝ երկուսը: Երկու հոգի էլ վիրավորվել են: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ երկու վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ դիմելու է համարժեք գործողությունների: