Սարգսյանն ու Օբաման կարճ զրույց են ունեցել

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում Նախագահներ Բարաք Օբաման և Սերժ Սարգսյանը կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը սեպտեմբերի 28-ի այս հանդիպման մասին տեղեկությունը հաղորդել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին:

Սեպտեմբերի 28-ին Սերժ Սարգսյանը մասնակցել և ելույթ էր ունեցել ԱՄՆ նախագահի հրավիրած ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովին:

Մեկնաբանել