Ինչու դառնալ դիտորդ և պայքարել թափանցիկ ընտրությունների համար

abroyan Պետք է թույլ չտալ, որ մի քանի հոգի որոշեն բոլորի ապագան, ընդհակառակը, մենք բոլորով պետք է ցույց տանք մի քանի հոգու ապագան:

Դեկտեմբերի 6-ին կայանալու է սահմանադրական հանրաքվեն, որի նպատակն է հավերժացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը Հայաստանում: Այսօր չկա մեկը, որը չհասկանա՝ սահմանադրական փոփոխությունները կատարվում են մեկ մարդու համար, այդ իսկ պատճառով հանրության բացարձակ մեծամասնությունը դեմ է այս փոփոխություններին:

Հստակ է, որ եթե հանրքավեն անցնի օրենքի շրջանակներում, և ԿԸՀ-ն թվեր չխփի, ապա հանրաքվեն կտապալվի: Այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի ընտրությունները կեղծելու հնարավորինս մեծ հնարավորություն ունենա: Վերջին փորձը եղավ այն, որ Ազգային ժողով բերվեց քաղաքացիներին նույնականացման քարտերով ընտրելու հնարավորություն տալու օրինագիծը, որը պետք է օգտագործեն կրկնակի ընտրություն կազմակերպելու համար: Ընտրություններից վեց շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը հասկացել է, որ չի կարողանում եղած գործիքներով ապահովել այո-ի ձայներ, այդ իսկ պատճառով նա փորձում է հավելյալ կեղծիքների մեխանիզմ ստեղծել:

Հայաստանում կա մոտ 2 000 ընտրատեղամաս, և եթե 4 000 քաղաքացի պատրաստակամություն հայտնի դառնալ դիտորդ, և ամեն ընտրատեղամասում լինի երկուական դիտորդ, որոնք կվերահսկեն ընտրությունները, ապա դա թույլ չի տա իշխանություններին խփել՝ ինչքան ուզում են։ Սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող ՈՉ-ի ճակատը հաղթանակ կտանի:

Իհարկե, այս պահին Հայաստանում կա ապատիա, և քաղաքացիների մեծ մասը մտածում է, որ չի կարող որևիցե բան փոխել: Իրականում այդ մտածողությունը բխում է իշխանության շահերից: Եթե գտնվեն 4 000 քաղաքացիներ, ովքեր հավատում են իրենց ուժերին, պատրաստ են պայքարել և իրենց ներդրումն ունենալ երկրի կայացման համար, ապա միանշանակ է, որ հնարավոր է քաղաքական իրավիճակը փոխել Հայաստանում:

Սահմանադրական հանրաքվեի կեղծումը հանցագործություն է բոլորի նկատմամբ, իսկ այդ հանցագործությունը կանխելու միակ տարբերակն այն է, որ յուրաքանչյուրը քայլեր ձեռնարկի հանցագործությունը կանխելու համար:

Երբ երկիրը վտանգի մեջ է, ապա անհրաժեշտ է բոլորի գործողությունը, որպեսզի չեզոքացվի սպառնալիքը: Այսօր մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է ժողովրդավարություն, որի պայմաններում հաշվի է առնվում յուրաքանչյուր քաղաքացու քվեն, իսկ դրան հասնելու համար մենք բոլորով պետք է դիմենք գործողության:

Եթե սահմանադրական հանրաքվեի ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն ունենա թափանցիկ ընտրություններ ունենալու համար, ապա այս երկիրը հնարավոր կլինի զարգացման լրիվ այլ ուղու վրա դնել: Եթե մենք տեսնում ենք, որ ընտրությունները կեղծում են, ապա պետք է քայլեր ձեռնարկենք այն կանխելու համար, այլ ոչ թե համակերպվենք և մտածենք, որ «իրենք ամեն ինչ կարող են անել»:

Սահմանադրական հանրաքվեի կեղծումը հանցագործություն է բոլորի նկատմամբ, իսկ այդ հանցագործությունը կանխելու միակ տարբերակն այն է, որ յուրաքանչյուրը քայլեր ձեռնարկի հանցագործությունը կանխելու համար:

Պետք է թույլ չտալ, որ մի քանի հոգի որոշեն բոլորի ապագան, ընդհակառակը, մենք բոլորով պետք է ցույց տանք մի քանի հոգու ապագան: «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը պետք է կյանքի կոչել, իսկ դրա համար անհրաժեշտ է համապատասխան գործողության դիմել:

Պահանջե՛ք արդար ու թափանցիկ ընտրություններ և տե՛ր կանգնեք ձեր քվեին: Այս երկրում մենք և մեր սերունդներն ենք ապրելու, իսկ դրա համար մենք պատասխանատվություն ունենք՝ կառուցել նորմալ երկիր, որտեղ ցանկացած ընտրության արդյունք քաղաքացիներն են որոշում, այլ ոչ թե մի քանի հոգի:

Պետք է թույլ չտալ, որ մի քանի հոգի որոշեն բոլորի ապագան, ընդհակառակը, մենք բոլորով պետք է ցույց տանք մի քանի հոգու ապագան:

Մեկնաբանել