Ուորլիքը մեկնել է Լոնդոն` ԼՂ կարգավորման հարցով խորհրդակցությունների

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել է Լոնդոն` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով խորհրդակցությունների: Այս մասին նա գրել է Թվիթերում:

«Այս գիշեր մեկնում եմ Լոնդոն` Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով խորհրդակցությունների համար»,- գրել է Ուորլիքը:

***

2015թ. դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպմանը նախորդած օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս զոհվել էր երեք հայ զինծառայող:

Հունվարի 9-ին հակառակորդի կրակից Արցախում զոհվել է ևս մեկ զինծառայող:

Հունվարի 10-ին Ալիևը հայտարարել է, որ 2015թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ առաջընթաց չի գրանցվել, և նախագահների վերջին հանդիպումը ևս ֆորմալ բնույթ է կրել:

Տարեվերջին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Սիվիլնեթի հետ զրույցում խոսելով ռազմաքաղաքական նոր իրավիճակի մասին, ասել էր` «վերջին երկու տարիներն ապացուցում են, որ Ադրբեջանը մսխել է հայ-ադրբեջանական շփման գծում հաստատված հրադադարը, և սահմանին ներկայում սողացող պատերազմ է ընթանում»:

Մեկնաբանել