«Նոր Հայաստան» քաղաքական շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը երեկ հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Երեք ժամ տևած հարցաքննությունից հետո նա լրատվամիջոցներին հայտարարել է, որ իրեն սպառնացել են կալանավորել, եթե չդադարեցնի քաղաքական գործունեությունը:
Սեֆիլյանի խոսքով՝ քննիչն իրեն ասել է, որ վերջին անգամ է զգուշացնում, «որ եթե շարունակեք ձեր գործունեությունը, հայտնվելու եք ճաղերի հետևում»:
«Եթե նախորդ անգամ ակնարկներով էր այդ միտքը փոխանցվում, հիմա՝ ուղղակի: Այս ամենը ես այնտեղ արձանագրել եմ տվել՝ փաստաբանի ներկայությամբ»,- ասել է Սեֆիլյանը:
Սեֆիլյանն ասել է նաև, որ իրեն հիշեցրել են «Նոր Հայաստանի» հունվարի 8-ի հայտարարության մասին, որում ասվում է՝ «քաղաքացին իրավունք ունի պաշտպանվելու»: «Կարծես այդ հայտարարությունը համակարգին շատ է զայրացրել, նրանք շատ վրովվդած են»,- ասել է Սեֆիլյանը: