Հունվարի 13-ին արձանագրվել է գրիպից մահվան երկու դեպք, հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում, և մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել:
Սա գրիպից մահացության 10-րդ դեպքն էր:
Առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի:
Նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի դրությամբ` 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ին միացված է արհեստական շնչառության սարք: «Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որևէ հիվանդություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նախարարությունը տեղեկացնում է հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման և դեպքերի նվազման միտման մասին: