Արևային էներգետիկայի մեծ ներուժ ունեցող Հայաստանում բնակլիմայական պայմանները, ներկրվող ավանդական էներգիայի աղբյուրներից կախվածությունը, հանածո էներգառեսուրսների բացակայությունն այսօր ավելի արդիական են դարձնում արևային ջրատաքացուցիչների կիրառումը մեր երկրում:
-
Ֆիրդուս. հանրային գերակա շահի ու կառուցապատման արանքում
Երևանի կենտրոնում՝ 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի թաղամաս) քիչ թվով բնակիչներ են մնացել։ Նրանք առ այսօր պայքարում են իրենց իրավունքի վերականգնման համար։ Ասում են՝ սեփականության համար անընդունելի ցածր գին է առաջարկում կառուցապատողը, տվյալ դեպքում՝ «Էլիտ Գրուպը»։ ՍիվիլՆեթը եղել է թաղամասում ու զրուցել բնակիչների հետ։
-
Viva-իգլխավոր տնօրենԱրմեն Ավետիսյանը ներկայացրել է ընկերության փորձը՝ «Capital Markets Armenia»
Հրապարակվում է որպես գովազդ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը մասնակցել է «Capital Markets Armenia» երրորդ միջազգային համաժողովին՝ ելույթ ունենալով Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացմանը նվիրված հատվածում։ Համաժողովը կազմակերպել է «Cbonds Congress»–ը՝ «Cbonds»–ի աջակցությամբ։ Կոնֆերանսի շրջանակում տեղացի և արտերկրից ժամանած մասնագետների միջև քննարկվել են Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացման, կապիտալի համաշխարհային շուկայում ապագայի ռազմավարությունների ու հեռանկարների, կրիպտոարժույթների, թվային ակտիվների վերաբերյալ հարցեր։ Հայաստանի կապիտալի տեղական շուկայում մինչ օրս ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը երկրի ՏՀՏ ոլորտի առաջատար Viva-ն է: Փետրվարի 12-ին ընկերությունը հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին՝ թողարկելով դոլարային պարտատոմսեր` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխողն […]
-
Ուոլցի հայտարարությունը և Բաքվի հայ պատանդները. ինչ սպասել
Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հաղորդմանն անդրադառնում է երեք թեմայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շուրջ քննարկումներին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի՝ Բաքվի հայ գերիներին ազատ արձակելու կոչին և Հայաստանում բիզնես ոլորտի մի քանի նորությունների:
-
Ռասմուսենը 2024-ին ծառայությունների համար Հայաստանից ստացել է մինչև 500,000 եվրո
Ժաննա Ավագյան Հայաստանի կառավարությունը տեղեկություն չի տրամադրում, թե որքան գումար է ծախսել Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի Հայաստան այցի և ծառայությունների համար։ Մինչդեռ, LobbyFacts.eu տվյալների բազայի համաձայն՝ Ռասմուսենը 2024-ին Հայաստանին մատուցած ծառայությունների համար ստացել է 400,000-499,000 եվրո։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (2009-14), Դանիայի նախկին վարչապետ (2001-09) Անդերս Ֆոգ Ռասմուսենը որպես իր հիմնադրած ընկերության ղեկավար արդեն առնվազն երկու տարի է, ինչ այցելում է Հայաստան։ Կառավարությունը ՍիվիլՆեթին չի տրամադրել տեղեկատվություն, թե որքան գումար է վճարվել Rasmussen Global ընկերությանը՝ վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթը (պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն): ՍիվիլՆեթի հարցերը, թե Rasmussen […]
-
Սոցցանցերում տագնապային կեղծ լուրեր են տարածվում մոլում հրդեհի մասին
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ֆեյսբուքյան մի շարք լրատվական էջեր տարածում են «ՀՐԱՏԱՊ․ Մոլն այրվում է, զոհերի թիվն աներևակայելի է» վերնագրով գրառումներ՝ առանց նշելու իրադարձության վայրը։ Նման ձևակերպումը հայ օգտատերերի մոտ տպավորություն է ստեղծում, թե խոսքը Հայաստանում տեղի ունեցած ողբերգության մասին է։ Գրառումներին կցված հղումները տանում են arminfonews.ru կայք, որտեղ ռուսերեն հոդվածում արդեն խոսվում է իբր Կիևում տեղի ունեցած «խոշոր հրդեհի» մասին։ Մինչդեռ, #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատմությունն ամբողջությամբ կեղծ է, իսկ օգտագործված լուսանկարները հին են։ Տեղեկությունը կեղծ է, լուսանկարները՝ հին Համացանցում պատկերների հետադարձ որոնման գործիքները բացահայտում են, որ լուսանկարում իրականում Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի կենտրոնն է, որն իսկապես հրդեհվել […]
-
Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ զրույց «Մայր Հայաստանի» Կարեն Սիմոնյանի հետ
Գյումրին խորը ճգնաժամի մեջ է, ասում է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի երկրորդ քաղաքը ոտքի կանգնեցնելու արդյունավետ միակ ճանապարհը ազատ տնտեսական գոտու ստեղծումն է։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Սիմոնյանն անդրադառնում է իրենց հաղթանակի դեպքում անելիքներին։
-
ՀՀ ԱԳՆ-ն շնորհակալ է Թուրքիային՝ մարդասիրական բեռի առաքման «սահուն կազմակերպմանն
Հայաստանի արտգործնախարարությունից շնորհակալություն են հայտնել թուրքական կողմին՝ մարդասիրական բեռի առաքման «սահուն կազմակերպմանն օժանդակելու համար»։ ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիային մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով հայ-թուրքական սահմանի «Մարգարայի» անցակետը բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում։ Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ-Շայբանիի՝ հունվարի 27֊ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտի 21-ին Հայաստանի կողմից «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային: Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները […]
-
Հայ-ռուսական հարաբերությունները դարձել են ավելի ազնիվ. Սոնա Ղազարյան
Արդյոք Հայաստանը խաղաղության պայմանագրով զիջումնե՞ր է կատարում, ինչո՞ւ են փոխվում հայ-ռուսական հարաբերությունները և ո՞րն է սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը. այս հարցերին է պատասխանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում։ Ազգային ժողովի պատգամավորը վստահեցնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «աննախադեպ առաջընթաց են գրանցել» և «համաձայնել են տեքստի շուրջ», սակայն Բաքուն այժմ փորձում է ձգձգել գործընթացը։ Ղազարյանը բացատրում է, որ առաջարկվող նոր սահմանադրությունը «չպետք է հակասի խաղաղության գաղափարին», իսկ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև հարաբերություններն այժմ «ավելի ազնիվ ու բաց» են դարձել՝ «սուվերենության և ինքնիշխանության հարգանքի սկզբունքով»։