Հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում սպանվել է առնվազն հակառակորդի երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի:
Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ: