Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևը ջուր է լցնում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացի տապալումը. Թվիթերի իր միկրոբլոգում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
***
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօրվա նիստում 98 կողմ, 71 դեմ, 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած՝ «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից» վերանգրով բանաձևի նախագիծը:
ԵԽԽՎ-ն նույն նիստում ավելի վաղ մերժվել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վիճահարույց զեկույցը: