ՀԱԿ-ի հանրահավաքը 2008թ. մարտի 1-ի դեպքերի տարելիցի կապակցությամբ Ազատության հրապարակում, 2014թ.:
Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Նոր Հայաստան» քաղաքական միավորումը մարտի 1-ին համատեղ հավաք-երթ կանցկացնեն` «ի հիշատակ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության զոհերի և որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության»: Այս մասին ասված է քաղաքական երեք ուժերի համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:
Հավաքը կմեկնարկի Ազատության հրապարակում ժամը 18:00-ին: Երթը կընթանա Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց – Մյասնիկյանի արձանի հարակից տարածք երթուղով:
ՀԱԿ-ը 2008թ. մարտի 1-ի դեպքերի տարելիցի կապակցությամբ Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպում` սկսած 2009-ից: Հանրահավաքին հաջորդում է մարտիմեկյան զոհերի հիշատակին նվիրված երթ դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան: