Հայ-իրանական սահմանին ազգային բարեկամության արգելոց կհիմնվի

g_imageԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 22-ին հանդիպում է ունեցել Իրանի փոխնախագահ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար տիկին Մասումե Էբթեքարի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցները հանգամանալից քննարկել են Արաքս գետի աղտոտվածության խնդիրը, հայ-իրանական սահմանին ազգային բարեկամության արգելոցի հիմնման, էկոտուրիզմի զարգացման, որոշ կենդանատեսակների պահպանության համար ծրագրերի մշակման հարցերը:

Փոխնախագահ Էբթեքարը նշել է, որ վերջին տարիներին Իրանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը բնապահպանության ոլորտում ամրապնդվել է, մասնավորապես, ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում երկուստեք ընդգծվել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ համագործակցության զարգացման ու ամրապնդման տեսանկյունից, այդ թվում` բնապահպանության ոլորտում:

Մեկնաբանել