Պառկած ակցիա՝ ի պաշտպանություն Գասպարիի

Փետրվարի 24-ի երեկոյան նախագահական նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով և ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի, պառկած ակցիա իրականացրին։ Ոստիկանները նրանց հեռացրին նստավայրի դիմացից, ապա բերման ենթարկեցին Արաբկիրի ոստիկանական բաժին։