ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Հատուկ օպերատիվ ծառայության կողմից, առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ, ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՍիվիլՆեթի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը 5 մլն դրամի կաշառքի մասին է: «Այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա: