ՊՆ աշխատակիցը ձերբակալվել է 5 մլն դրամ կաշառք ստանալու պահին

bf9799c0d42891092b7a43ae2f5995e6ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Հատուկ օպերատիվ ծառայության կողմից, առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ, ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը 5 մլն դրամի կաշառքի մասին է: «Այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա: