Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Երևանի Սարալանջի պողոտայում փլուզվել է հենապատը: Այս հատվածի շինարարությունն իրականացվել է մոտ տասը տարի առաջ:
Փլուզված հենապատ՝ Սարալանջի պողոտայում
Post navigation
Posted in:
Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Երևանի Սարալանջի պողոտայում փլուզվել է հենապատը: Այս հատվածի շինարարությունն իրականացվել է մոտ տասը տարի առաջ:
Ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված. այս մասին ասել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնևում Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։ Ժնևում ընթացող Միջխորհրդարանական միության համաժողովի շրջանակում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը նախօրեին հրաժարվել էր հանդիպել Հայաստանի իր պաշտոնակցի հետ։ Ինչպես հաղորդում է Հայաստանի խորհրդարանի ֆեյսբուքյան էջը, Ալեն Սիմոնյանը Մարտին Չունգոնգի հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները: «Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն փաստին, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ երեք օր շարունակ շփումներ է ունեցել Ժնև այցի […]
Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը մտահոգիչ են։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում առաջարկում է խնդրի լուծման մի քանի տարբերակ։ Նախ, նրա խոսքով, հարկավոր է, որ Ազգային ժողովը քննարկի այս հարցերը։ Բացի այդ, Զինված ուժերում պետք է ներդնել ռազմական օմբուդսմենի և սպա-հոգեբանների ինստիտուտը։
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է կեղծ տեսանյութ, որում իբրև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հայտնում է, թե սպանվել է հայտնի բժիշկ՝ սկանդալային հարցազրույցից հետո, որում իբր պատմել է «հրաշագործ» դեղամիջոցի մասին: Այս տեսանյութերում և ուղեկցվող գովազդային գրառումներում առաջարկվում է գնել իբրև բազմաթիվ հիվանդություններ բուժող դեղամիջոցը։ Այս տեսանյութերը սոցցանցերում ստացել են հազարավոր արձագանքներ, տարածումներ և մեկնաբանություններ։ Կեղծ ռեպորտաժ՝ գեներացված արհեստական բանականության միջոցով Այս տեսանյութներն ամբողջությամբ կեղծված են և ստեղծված են արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով․ օգտագործվել են լրագրող Անուշ Մկրտչյանի, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի ձայների և պատկերների կրկնօրինակները, կադրեր «Ազատություն» ռադիոկայանի, «Հանրային հեռուստաընկերության» լուրերի հաղորդումից և այլն։«Արտավազդ Սահակյանն արդեն շատ տարիներ պայքարում […]
Տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի հերթական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանն ու համագործակցությանը միտված այս հարթակի երրորդ հանդիպումը հոկտեմբերի 18-ին կհյուրընկալենք մեր երկրում՝ Ստամբուլում։ Դրան կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները», – ասել է Ֆիդանը։ Դատելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունից՝ այս անգամ ևս վերոնշյալ հարթակի աշխատանքներին չի մասնակցի Վրաստանը, որն իր այդ քայլը հիմնավորում է Ռուսաստանի հետ իր խնդիրներով։ Վերջին «3+3» հարթակի հանդիպումը տեղի է ունեցել 2023-ի հոկտեմբերի 23-ին Թեհրանում և նույնպես անցել է արտգործնախարարների մակարդակով։ Այնինչ, 2021-ի դեկտեմբերի 10-ին կողմերը հանդիպել էին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով։
Հոկտեմբերի 2-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքով փորձեց ակտիվացնել իր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Գալստանյանը շարժումը սկսել էր ապրիլին՝ սկզբում բողոքելու Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ կառավարության մոտեցման դեմ, իսկ ավելի ուշ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սակայն հանրահավաքը ազդարարեց շարժման անկումը: Հանրահավաքին մասնակցեց ընդամենը մոտ 2000 մարդ, մինչդեռ մայիսի 9-ի՝ Հանրապետության հրապարակում առաջին հանրահավաքին մասնակցում էր մի քանի տասնյակ հազարը, և այն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ ընդդիմադիր հավաքն էր: Շարժման հեռանկարն ավելի խամրեց արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ ունեցած անհաջող հարցազրույցից հետո։ Հոկտեմբերի 2-ի հանրահավաքից հետո Սրբազանն իր կողմնակիցներին առաջնորդեց Հանրային հեռուստաընկերություն՝ պահանջելով […]
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են խաղաղություն հաստատելու հարցում։ ՀՀ ԱԺ նախագահն այդ մասին ասել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած ելույթում։ «Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ: Կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին: Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է: Մենք հրավիրում ենք […]
Հունիսի 15-ից մեկնարկել է արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլը։ Ըստ աշխատանքի և սոցհարցերի նախարարության՝ կանխատեսվում է, որ առաջին փուլի համար պետք է դիմի շուրջ 4 200 ընտանիք, բայց ծրագրի մեկնարկից շուրջ չորս ամիս անց՝ հոկտեմբերի մեկի դրությամբ, դիմող ընտանիքների թիվը 990 է, իսկ հաստատվածների թիվը՝ 30: Ինչպե՞ս է ընթանում ծրագիրը, և ինչո՞ւ առ այսօր շատ արցախցիներ չեն դիմում ծրագրին։