Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն` Բրյուսելում երեկ իրականացված պայթյունների հետևանքով այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հաղորդում է Բելգիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան:
Posted by Armenian Embassy in Belgium / Mission to the EU on Wednesday, March 23, 2016
Մարտի 22-ին Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում որոտացել էր երկու հուժկու պայթյուն: Ավելի ուշ պայթյուն էր որոտացել նաև Բրյուսելի մետրոյի «Մաալբեկ» կայարանում, որի մոտակայքում գտնվում են Եվրամիության կառույցները: Պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան երեք տասնյակ մարդ:
Հարձակումների համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետությունը»: