Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

17008_bՄարտի 24-ին` ժամը 07:54-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել