Գլխավոր Լրահոս

Կասեցվել է հետախուզադիվերսիոն երկու փորձ. ԼՂՀ ՊՆ

Կասեցվել է հետախուզադիվերսիոն երկու փորձ. ԼՂՀ ՊՆ

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ` հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԼՂՀ ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ ապրիլի 6-ին` ժամը 18:30-ին, շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում