Հղիանալ չկարողանալու պատճառները. ինչպես խուսափել

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ եթե առանց հակաբեղմնավորիչներ օգտագործելու 24 ամսից ավելի տևող կանոնավոր սեռական կյանքը չի հանգեցնում հղիության, ուրեմն զուգընկերներից մեկի մոտ առկա է անպտղություն։ Անպտղության տարբեր տեսակների հիմք կարող է դառնալ առօրյա կյանքում գործածվող ոչ առողջ սնունդը, հաճախակի դիետաները, շրջակա միջավայրի և լողավազանների աղտոտվածությունը, հագուստը, ինչպես նաև ֆիզիոլոգիական արատները, սեռավարակները և ընդհատված հղիությունը։