Ապրիլի 21-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայազգի պատգաավոր Կարո Փայլանը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն, HDP) կոչ է արել ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի 1915թ. հայ քաղաքական գործիչների սպանությունները: Փայլանը, ելույթը սկսել է հայերեն «Բարև ձեզ»-ով, իսկ ելույթի վերջում մեկ առ մեկ ցույց տվել երիտթուրքերի կողմից 1915թ. սպանված օսմանյան խորհրդարանի հայազգի պատգամավորների նկարները՝
Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաջյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Հովհաննես Սերենկյուլյան, Օննիկ Դերձակյան: Այս պատգամավորների նկարները Փայլանը տեղադրել է նաև Ֆեյսբուքի իր էջում:
Կարո Փայլանն իր ելույթը եզրափակել է հայերենով՝ «Աստված նրանց հոգին լուսավորե»:
Թուրքիայի խորհրդարանի կայքում Կարո Փայլանի ելույթը եղել է ամենադիտվածը: